211652_close_icon
views-count4925 դիտում article-date 19:30 18-12-2016

Փոքր ժամանակ Սթիվեն Սփիլբերգը փորձում էր նկարահանել սարսափ ֆիլմ, որում արյան փոխարեն օգտագործում էր բալի հյութ

Սթիվեն Սփիլբերգ ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում, հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Առնոլդ Սփիլբերգը, ինժեներ էր, մայրը՝ Լեի Ադլլերը, պրոֆեսիոնալ դաշնակահարուհի։ Վերջինս թողել է աշխատանքը, որպեսզի զբաղվի չորս երեխաների՝ Սթիվեն Էնն, Սյու, Նենսի, դաստիարակությամբ։ Ընտանիքի՝ Ֆինիկս տեղափոխվելուց հետո Սթիվենն այնտեղ գնում է դպրոց։ Սթիվենը հաճախ էր մնում տանը և հեռուստացույց դիտում։ Նա հորից նվեր է ստանում 8 միլիմետրանոց պորտատիվ կինոկամերա, և Սթիվենն այնքան էր զբաղվում դրանով, որ որոշ ժամանակ անց ստանում է «մարդ-կինոկամերա» մականունը։ Մի քանի ամիս անց նա փորձում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմ, նույնիսկ փորձում է նկարահանել սարսափ ֆիլմ, որում արյան փոխարեն օգտագործում էր բալի հյութ։ 12 տարեկանում՝ Կալիֆոռնիայի նահանգային քոլեջում սովորելու տարիներին, Սթիվենն առաջին անգամ մասնակցում է սիրողական ֆիլմերի պատանեկան մրցույթի՝ ժյուրիի դատին ներկայացնելով պատերազմի մասին 40 րոպե տևողությամբ «Փախուստ ոչ մի տեղ» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել էին Սթիվենի ծնողներն ու քույրերը։ Կյանքում առաջին անգամ մասնակցելով մրցույթի՝ Սթիվենը հաղթում է։ 1963 թվականի մարտի 24-ին տեղական կինոթատրոնում տեղի է ունենում երկուժամանոց «Երկնային կրակներ» ֆիլմի պրեմիերան. այն Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ նկարահանել էին տեղի դպրոցականները։ Ֆիլմը պատմում էր այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին տիեզերական կենդանաբանական այգու համար։ Ֆիլմի ստեղծման համար գումար էին տվել Սթիվենի ծնողները. ծախսվել էր 600 դոլար, նկարահանող անձնակազմի անվճար սնունդն ապահովում էր Սթիվենի մայրը, մակետների պատրաստմանն աջակցում էր Սթիվենի հայրը։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։ Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8, 4 միլիարդ դոլարի եկամուտ։

Նմանատիպ նյութեր