211652_close_icon
views-count1114 դիտում article-date 17:18 02-06-2015

Սթիվեն Սփիլբերգը Դևիդ Օյելովոին հրավիրել է նորից խաղալ սևամորթների իրավունքների մարտիկի դերը

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Esquire»-ին, բրիտանացի դերասան Դևիդ Օյելովոն, ով հռչակ ձեռք բերեց «Սելմա» դրամայում Մարտին Լյութեր Քինգի դերով, խոստովանել է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իրեն հրավիրել է նորից խաղալ սևամորթների իրավունքների համար մարտիկի դերը՝ նրա կյանքի մասին իր սեփական կինոնախագծում: «Սփիլբերգը մոտեցավ ինձ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ և ասաց՝ «Դևիդ, քո դերը «Սելմա»-ում ինձ ոգեշնչեց սեփական ֆիլմ հանել Քինգի մասին: Դու կխաղա՞ս, չէ, այն նորից, այս անգամ՝ իմ ֆիլմում»: Սիրտս տրոփում էր այդ բառերը լսելիս», - պատմել է Օյելովոն: Բրիտանացի դերասանը խոստովանել է նաև, որ դեռևս մտորում է՝ համաձայնվել, թե ոչ Սփիլբերգի առաջարկին: Նրա խոսքերով, հիմնական խորընդոտ կարող է հանդիսանալ «Սելմայի» վրա ստվեր չգցելը, ինչպես նաև ակտիվիստի դերի կատարման համար նորից քաշ հավաքելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր