211652_close_icon
views-count32745 դիտում article-date 09:02 19-12-2016

Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի N զորամասի մոտ բախվել են ԳԱԶ 31-ը, Mercedes-ը և Renualt-ը. վերջինի գազի բալոնը մեքենայի վրայից «թռել» է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության 1033 զորամասի մոտ, բախվել են ԳԱԶ 31 մակնիշի 67 US 777 համարանիշի, Mercedes մակնիշի 22 DD 777 համարանիշի և Renualt մակնիշի 197 OC 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renualt-ի գազի բալոնը մեքենայի վրայից պոկվել և հայտնվել է մեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ վարորդին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր