211652_close_icon
views-count50066 դիտում article-date 09:12 01-04-2023

Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Renualt-ը. ժամանել են շտապօգնության մի քանի բրիգադներ. 4 վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ոււնեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում, Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են վրացական համարանիշներով Mercedes E63  և Renualt  մակնիշ ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Վիրավորներից 2-ին Renualt-ից դուրս են բերել փրկարարները, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթպահ խմբերը մինչև հվանանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց:

Վիրավորներից մեկին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները և պատգարակով մոտեցրել շտպաօգնության ավտոմեքենային:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկ Գրիգոր Աբգարյանը և կրտսեր պարեկներ Արթուր Թևոսյանն ու Խաչատուր Խաչատրյանը, քանի որ մի քանի վարորդներ, հետաքրքրությունից դրդված, մեքենաները փորձում էին կայանել նշված վայրում, սակայն պարեկներին հաջողվեց «թամաշա» անողներին հեռացնել դեպքի վայրից, որպեսզի հրշեջ-փրկարարներն ու բժիշկները իրենց աշխատանքները կատարեն:

Տեղում շտապօգնության բժիշկը օգնություն ցուցաբերեց վիրավորներից մեկին, ում գլուխն ու դեմքը պատված էր արյունով, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ա. Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորերիների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր