211652_close_icon
views-count3829 դիտում article-date 11:13 20-12-2016

Անկարայում ձերբակալել են ԱՄՆ դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդուն

Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է նախօրեին ԱՄՆ դեսպանատան մոտ օդում մի քանի անգամ հրազենից կրակոցներ արձակելու մեջ, հաղորդում է BBC-ն։ Անատոլիական գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, նշում է, որ Սահին Ս.-ն մոտեցել է Չանքայա շրջանում տեղակայված ամերիկյան դեսպանատանը, վերարկուի տակից հանել ինքնաձիգը և 8-9 անգամ օդում կրակոցներ արձակել։ Դեսպանատան մոտ անվտանգության ուժեղացված ծառայություն է կատարվում։ Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, լուսանկարների ցուցահանդեսում իր ելույթի ընթացքում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։ Վերջինիս վրա թիկունքից կրակել է մի երիտսարդ, ով ներթափանցել էր կենտրոն և ներկայացել որպես հրավիրված։ Մարդասպանը 22-ամյա Մևլութ Մերթա Ալթինթաշն էր՝ Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին ծառայող։

Նմանատիպ նյութեր