42529 դիտում
12:17 13-11-2024
Երևանում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցների, Երևանի գնդի պարեկների և շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ԱՄՆ դեսպանատան մոտ ինքնազգացությունը վատացած տղամարդու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:
Մինչ շտապօգնության ժամանումը՝ նրանք տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանել են բժիշկները և նրան պարեկների և դեսպանատան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ պատգարակով մոտցրել են շտապօգնության ավտոմեքենայից, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Երեկվանից էդ քաղաքացին, որ օտարերկրացի է, գտնվում էր դեսպանատամ մոտ. այսօր առավոտյան նկատեցինք, որ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, այլ բան էինք մտածում, բայց հետո տեսանք, որ ուշաթափվեց:
Ճիշտն ասած մի քիչ վախեցանք մոտենանք, բայց դեսպանատան «ախռանայի» տղաները մոտեցան, սկսեցին օգնություն ցուցաբերել ու երևի հենց իրենք էլ զանգահարեցին շտապօգնություն, բավականին կարճ ժամանակում շտապօգնությունը եկավ, հետո պարեկները, ու մի 15 րոպեի չափ բժշկական օգնություն էին ցուցաբերում, հետո պատգարակով մոտեցրին շտապօգնության ավտոմեքենային ու բժիշկները նրան տարան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+