2160 դիտում
10:17 20-12-2016
Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որևէ բևեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը ևս բացառություն չէր։ Հայաստանում այլևս ամենայնն ավելի քան ռուսական է.
Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։
Ու քանի որ Հայաստանի իշխանությունը ևս հայտարարել է այդ պլանին առնվազն չընդդիմանալու իր պատրաստակամության մասին, Տեր-Պետրոսյանն առաջարկում է այդ գործարքի քարոզչական մասի իրականացումը՝ ամենայն հավանականությամբ, ապագա խորհրդարանում, կամ որ նույնն է՝ իշխանական համակարգում որոշակի ներգրավվածության դիմաց։
Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանալին Ռուսաստանում է», որն իրականում նշանակում է, որ նա ընդունում է՝ Հայաստանում իշխանության ձևավորման բանալիին՝ Ռուսաստանի տիրապետելու փաստը։ Որովհետև իրականում Ռուսաստանում է ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման, այլ առհավետ չլուծման ու այդպիսով տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման բանալին, ինչի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն էլ հայտնում է անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Կընդունվի նրա առաջարկը Հայաստանի իշխանության ու, որ երևի ավելի կարևոր է, առաջարկի հեղինակի համար՝ Ռուսաստանի կողմից, ցույց կտա ժամանակը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21678 դիտում
17:21 19-06-2019
Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երևանում. Գևորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին
6015 դիտում
09:13 03-11-2020
Հայաստանի նամակը Մոսկվային դրել է դժվար ընտրության առաջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1489 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1819 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8892 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին