211652_close_icon
views-count9298 դիտում article-date 23:27 20-12-2016

Պատմության մեջ ամենահայտնի և տաղանդավոր գրպանահատը

Աշխարհի ամենահայտնի գրպանահատը Ջորջ Ափոն է: Նրա հայրը՝ Քվինբո Ափոն, չինացի էր, 1847թ ներգաղթել էր Սան Ֆրանցիսկո Չինաստանի Չժենցզյան գավառից: Սկզբում նա զբաղվում էր ոսկի որոնելով: Որոշ ժամանակ անց տեղափոխվում է արևելք, հաստատվում Բոստոնում, Նյու Յորքում և Նյու Հեյվենում: 1854 Քվինբոն ամուսնանում է Դուբլինից ներգաղթած իռլանդուհի Քեթրին Ֆիցպատրիկի հետ: 1856-ի հուլիսի 4-ին ծնվում է նրանց որդին՝ Ջորջ Ափոն (George Washington Appo), որը հետո պիտի դառնար Ամերիկայի պատմության մեջ ամենահայտնի գրպանահատը: Ջորջի ծնվելուց հետո մի քանի շաբաթ անց, նրանք տեղափոխվում են Նյու Յորք, բնակություն հաստատում Մանհեթենում: Քվինբո Ափոն զբաղվում է թեյի առևտրով: Նա ալկոհոլ չէր օգտգործում, իսկ կինը՝ Քեթրինը չարաշահում էր խմիչքը, ինչի պատճառով Քվինբոն հաճախ ծեծում էր կնոջը: Մի անգամ, երբ Ջորջը 3 տարեկան էր, Քվինբոն այնքան է բարկանում կնոջ հարբեցողության վրա, որ փորձում է սպանել կնոջը, սակայն սպանում է տանտիրուհուն և տնային ծառայողին, ինչպես նաև՝ երկու այլ կենվորների, որոնք աղմուկ լսելով, փորձում են միջատել: Քվինբոյին սկզբում դատապարտում են մահապատժի, այնուհետև պատիժը փոխում են տասը տարվա ազատազրկման: Ի վերջո՝ նա ազատ է արձակվում 4 տարի անց: Դրանից հետո Քեթրինը որոշում է փախչել Կալիֆորնիա, թողնելով որդուն միայնակ, սակայն զոհվում է նավաբեկության պատճառով: Քվինբոն բանտից ազատ արձակվելուց հետո չի զբաղվում որդու դաստիարակությամբ: Շուտով նա կատարում է մի շարք սպանություններ, հայտնի է դառնում Նյու Յորքում՝ «Սատանա Ափո» մականունով, կրկին ձերբակալվում, և կյանքն ավարտում 1912թ.-ին հոգեբուժարանում: Այսպիսով Ջորջ Ափոն յոթամյա տարիքից միայնակ է մեծանում Նյու Յորքի ետնաբակերում: Նա երբեք չի սովորել դպրոցում: Կարդալ և գրել սովորել է հասուն տարիքում՝ բանտում: Մոր մահվանից հետո նա հանապազօրյա հացը վաստակում էր փողոցում թերթեր վաճառելով և կոշիկներ մաքրելով: [img]/ups/images/0325342001482250283165321.jpg[/img] Կարճ ժամանակ անց նա ներգրավվում է իռլանդացի գրպանահատ Ջորջ Դոլանի ավազակախմբում: Ջորջ Ափոն դառնում է Դոլանի ամենատաղանդավոր աշակերտը: Նա վաղ տարիքից օգտագործում է ալկոհոլ և թմրանյութ: Եվ գրպանահատությանը զուգահեռ զբաղվում է թմրանյութի վաճառքով: Առաջին անգամ ձերբակալվում է 1872թ-ին: Սակայն 14 ամիս անց ազատ է արձակվում: 1874 ապրիլին կրկին կալանավորվում է գրպանահատության մեղադրանքով և դատապարտվում է 24 ամսվա հարկադիր աշխատանքի: [img]/ups/images/02990450014822502976643.jpg[/img] Հետագայում նա բազմիցս է ձերբակալվում և ազատազրկվում գողության, թմրավաճառության, խարդախության և սպանության փորձի համար: 1884-ի սկզբում միանում է մի ավազակախմբի, որը զբաղվում էր մոլեխաղերով և կարճ ժամանակահատվածում մեծ հմտություն ձեռք բերում: Մոտավորապես այդ ժամանակ նա ծանոթանում է դրամանենգների հետ և հետագա մի քանի տարիները զբաղվում դրամանենգությամբ: Նյու Յորքում փողոցային կռիվների ժամանակ 1892-ին առաջին անգամ վիրավորվում է, ստանալով հրազենային վերք որովայնի շրջանում, իսկ 1893-ին՝ դանակի հարված թիկունքին: 1893թ փետրվարի 11-ին Պոկիպս քաղաքում հերթական գործարքի ժամանակ, փոխհրաձգություն է սկսվում, և ինչ-որ մեկը կրակում է նրա դեմքին: Գնդակը անցնում է աջ աչքի միջով և լռվում գլխի մեջ: Հիվանդանոցում հեռացնում են Ափոյի աջ աչքը, սակայն գնդակը հանել չեն կարողանում: Չնայած ծանր վերքին, Ափոն ողջ է մնում, դատապարտվում 38 ամսվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվում 10 ամիս անց: [img]/ups/images/0171956001482250306223535.jpeg[/img] Բանտից դուրս գալով Ջորջ Ափոն որոշում է փոխել կյանքն ու ազնիվ մարդ դառնալ (վարկած կա, թե այդպիսի որոշում կայացնելու պատճառն այն էր, որ Ափոյին թվում էր, թե Աստված է հրաշքով փրկել իր կյանքը, որպեսզի ուղղվի, դարձի գա և ազնիվ մարդ դառնա): 1894թ-ին նա իր ծառայություններն է առաջարկում Նյու Յորքի սենատոր Կլարենս Լեխովին, որը ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը: 1894-1895թթ. Ափոյի նկատամբ մի քանի մահափորձ է կազմակերպվում, ինչի արդյունքում նա մի քանի անգամ դաժան ծեծի է ենթարկվում և դանակով վիրավորվում: Քննիչ Ֆրենկ Մոսը (Հանցագործությունների կանխարգելման ընկերության ղեկավարը) որոշ ժամանակով ծառայության է ընդունում Ջորջ Ափոյին որպես օգնական (չնայած, որ Ափոն շարունակում էր ալկոհոլ և թմրանյութ օգտագործել): [img]/ups/images/0803908001482250314308251.jpg[/img] [i]Ֆրենկ Մոս[/i] Զուգահեռաբար Ջորջ Ափոն գրում է ինքնակենսագրական վեպ, որի հիման վրա գրվում է պիես և բեմադրվում թատրոնում: Այդպիսով, 1890-ականների կեսերին Ափոն խաղում էր Բրոդվեյի թատրոնի բեմում՝ իր կյանքի մասին գրված պիեսում: Այդ ներկայացումը մեծ ժողովրդականություն է վայելում հանդիսատեսի շրջանում: 1895թ. ապրիլին նա կրկին ձերբակալվում է՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվում գրավի դիմաց: Այնուհետև խախտելով գրավով ազատ արձակման պայմանները, մեկնում է Կանադա: Տորոնտոյում նրա վրա կրկին մահափորձ է կազմակերպվում, ինչից նա կրկին հրաշքով փրկվում է և վերադառնում Նյու Յորք: Նույն թվականի օգոստոսին Ափոն կրկին ձերբակալվում է և 6 ամիս անցկացնում բանտում: Ազատվելուց հետո կրկին աշխատանքի է անցնում Հանցագործության կանխարգելման ընկերությունում, նույնիսկ հանդես գալիս սեմինար դասախոսություններով և հրապարակային ելույթներով, որտեղ հանգամանալից բացատրում է, թե ինչպես պաշտպանվել գրպանահատներից, խարդախներից, դրամանենգներից և այլն: [img]/ups/images/0020203001482250326189378.jpg[/img] [i]Ջորջ Ափոյի դասախոսությունների ազդագիրը[/i] 1896-ի հուլիսին Ափոն կրկին ձերբակալվում է՝ իրեն մոտեցող լրագրողի վրա դանակով հարձակվելու համար: Ափոն լրագրողին շփոթել էր վարձու մարդասպանի հետ: Բժշկական հանձնաժողովը եզրակացնում է, որ բազմաթիվ մահափորձերը խախտել են Ափոյի հոգեվիճակը, և նրա մոտ զարգացել է հետապնդման մանիա: Արդյունքում Ափոյին տեղափոխում են հանցագործների համար նախատեսված Մեթյուվենի հոգեբուժարան, որտեղ 1878-ից գտնվում էր նաև նրա հայրը: 1899-ի հունիսին նրան համարում են ապաքինված, դուրս գրում հոգեբուժարանից և ազատ արձակում: [img]/ups/images/0004137001482250337766615.jpg[/img] [i]Մեթյուվենի հոգեբուժարանը[/i] Ազատ արձակվելուց հետո Ափոն փորձում է վերականգնել կապերը ոստիկանության հետ, առաջարկելով այս անգամ նշել հայտնի հանցագործների անունները, սակայն ոստիկանությունը հրաժարվում է Ափոյի ծառայություններից: 1990-ին Ափոն վերջին անգամ է ձերբակալվում: Ոստիկանները նկատում են Ափոյին ամբոխի մեջ, որը դիտում էր հրդեհը: Ոստիկանները կասկածում են, որ Ափոն գրպանահատության փորձ է անում և ձերբակալում են նրան, սակայն հանցակազմի բացակայության պատճառով ազատ են արձակում: 1901թ. Ափոն շաբաթական 15 դոլար աշխատավարձով ցրիչ է աշխատում Սեքստոնյան ընկերությունում, որը զբաղվում էր նախկին բանտարկյալների իրավունքների վերականգնմամբ: Այդ շրջանում նա սկսում է հարցազրույցներ տալ թերթերին և վճարովի դասախոսություններ կարդալ գրպանահատների հնարքների և նրանցից պաշտպանվելու ձևերի մասին: Այդ դասախոսությունները մեծ ժողովրդականություն են վայելում: 1916թ-ին նա ավարտում է ինքնակենսագրական երկրորդ վեպը՝ բաղկացած 100 էջից: Այս ինքնակենսագրականն ամբողջությամբ գրված է փողոցային ժարգոնով: [img]/ups/images/0024901001482250347502390.jpeg[/img] [i]Ջորջ Ափոյի տապանաքարը[/i] Կյանքի վերջին տարիներն Ափոն անցկացնում է նյույորքյան «Դժոխային խոհանոց» կոչվող թաղամասում վարձած փոքր սենյակում: Ապրում էր ծայրաստիճան աղքատության մեջ, բոլորից լքված ու մոռացված: Նրա չնչին եկամուտը գոյանում էր ինքնակենսագրական վեպի վաճառքից: 1929թ. օգոստոսին, ծերացած, կուրացած, խլացած Ջորջ Ափոն, ամերիկյան ամենահայտնի գրպանահատը տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ մահանում է 8 ամիս անց` մայիսի 17-ին: [img]/ups/images/021646200148225035690050.jpg[/img] [i]Ջորջ Ափոյի մասին գրված վերջին գիրքը[/i] Ջորջ Ափոյի մասին գրվել են բազմաթիվ գրքեր: Ամենամանրամասն նրա մասին պատմել է Ֆրենկ Մոսը: Բրոդվեյի թատրոնի խաղացանկում երկար ժամանակ ներկայացվում էր նրա մասին ներկայացումը: Նրա մասին վերջին ծավալուն գիրքը լույս է տեսնում 2013թ. Բոստոնում:

Նմանատիպ նյութեր