1873 դիտում
14:30 21-12-2016
Հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
Երևանի քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2017 թվականը քառամյա ծրագրի եզրափակիչ տարի է ու, ըստ այդմ, բյուջեի ծախսերը՝ իրենց ուղղվածությամբ և ծավալներով, նպատակ ունեն ապահովելու ծրագրի ամբողջական կատարումը:
Այդպիսով, 2017 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամի չափով, ինչը շուրջ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8% ով:
2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.5 հազար դրամի չափով, որի շուրջ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2017թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։
Նմանատիպ նյութեր
2092 դիտում
21:09 26-12-2017
Հաստատվել է Երևան քաղաքի 2018թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
1287 դիտում
15:53 23-12-2015
Հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»