106940 դիտում
13:41 16-11-2016
Հայտնաբերվել է Չարբախում աղմկահարույց սպանությունների փաստով ձերբակալված, քրեական պատմություններով հարուստ Թոփալ Գեղամի կնոջ՝ գեղեցկության սրահի տնօրենի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes E430 մակնիշի 53 AA 333 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է նոյեմբերի 15-ին Շենգավիթ վարչական տարածքում աղմկահարույց սպանությունների փաստով որպես կասկածյալ ձերբակալված 46-ամյա Անժելա Մանուչարյանին։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/15/101269/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մեր տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Շիրակի 13 շենքի 42 բնակարանի բնակչուհի, 46-ամյա Անժելա Մանուչարյանը։
Վերջինս նույն փողոցի վրա գործող «Լիա» գեղեցկության սրահի տնօրենն է, ով քրեական պատմություններով հարուստ Չարբախցի Թոփալ Գեղամի կինն է։ Վերջինս ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին իրենց պատկանող գեղեցկության սրահում 2 անձանց սպանության և 1 անձի հրազենային վնասվածք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+