1969 դիտում
09:39 22-12-2016
Հայ-իրանական հարաբերությունները առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ-իրանական հարաբերությունները իրենց բովանդակությամբ, մեղմ ասած, յուրահատուկ են։ Դրանք առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով։ Վերջին շրջանում փորձեր են արվում խորացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, սակայն շոշափելի առաջընթաց այս առումով դեռ չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երեկ տեղի ունեցած այցը Հայաստան կարող է խթանել այդ հարաբերությունները, մանավանդ որ այցի օրակարգը հիմնականում բաղկացած է հենց տնտեսական բնույթի հարցերից։
Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև հայ և իրանցի գործարարների մասնակցությամբ բավական տպավորիչ տնտեսական համաժողով։ Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները իրոք ունեն ահռելի մեծ ներուժ, սակայն օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4695 դիտում
10:25 05-10-2021
Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»