Լարսում տիրող իրավիճակի պատճառով «Իմպերիալ» կրկեսի արտիստները և կենդանիները ուշացումով կժամանեն Երևան. Ամանորյա ներկայացումները դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին
Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում: Պատճառը Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններն են, ինչի հետևանքով արտիստների մի մասը Երևան կժամանի միայն այսօր երեկոյան: Արտիստների հաջորդ խումբն ու վարժեցված կենդանիները Երևանում կլինեն ավելի ուշ:
Մինչ այդ, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի և կրկեսային ներկայացումների պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներ: Ասուլիսի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվեն ներկայացումների մեկնարկի հետաձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև բուն ներկայացումներին վերաբերող մի շարք տեղեկություններ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]