211652_close_icon
views-count76797 դիտում article-date 19:11 22-12-2016

Արտակարգ իրավիճակ Էջմիածնում. 150-ից ավելի բնակիչներ Լենինականի պատվավոր քաղաքացու շնորհիվ հայտնվել են Հալեպում բնակվող քաղաքացիների կարգավիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի Շահումյան 75 հասցեի՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից կառուցված, նախկին Պլաստմասե իրերի գործարանի տարածքում հավաքվել են 3 տասնյակից ավելի բնակիչներ, որոնց մեջ են կանայք, երեխաներ, մեծահասակներ, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով՝ «Կառավարությունն ընկած ման է գալիս, թե ում գրանցի Գինեսի ռեկորդների գրքում: Թող գան՝ մեզ գրանցեն. 5 տարուց ավելի է՝ Էդիկ Սախկալյանի ձեռը դառել ենք ռագատկի քար, ասես՝ պատանդ լինենք: Ո՞վ է տեսել՝ 49 դրամով էլեկրաէներգիայի վճարում կատարես: 5 տարի առաջ բոլորս հավատացինք և որպես բնակելի կացարան համաձայնվեցինք նրանից գնել: Այդ ընթացքում նա խոստացել էր, որ կկարգավորվի նաև սեփականության վկայականների և էլեկտրաէներգիայի խնդիրը, սակայն 5 տարի է՝ Սախկալյանը «ռուսի զավտռան» է անում: Նրա կատարած այդ օյինբազությունների մասին տեղյակ են նաև քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մեր պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը և նրանք արել են ամեն ինչ, որպեսզի «մեր մատից փուշ հանեն» և հնարավորության սահմաններում սատար են կանգնել մեզ, սակայն Սախկալյանը «հօդս է ցնդել: Լրիվ Նոր տարվա նվեր է մեզ արել՝ թողնելով առանց լույսի: Պահանջն ինչ է՝ կանոնավոր վճարել ենք, պարտավոր է ապահովել էլեկտրականությամբ, այլ ոչ թե ամեն անգամ, ինչպես սեփականութան վկայականների հարցով է խափում, այնպես էլ հոսանքի: Մենք իրենից արդեն կուշտ ենք, մեր համբերության բաժակը լցվել է: Թող մեզ սեփականության վկայականները տա, մենք մեր ուժերով մեր հոսանքի հարցերը կլուծենք: Կդառանանք օրինական բաժանորդ ու կպրծնենք Սախկալյանի՝ Բազազ Արտեմի գերությունից: Ճիշտն ասած՝ այսօր ուզում էինք արդեն դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով ճանապարհը, սակայն վստահ ենք, որ եթե պատկան մարմինները տեղեկանան, ապա հետևություններ կանեն ու խնդիրը, վաստահ ենք, օրերի ընթացքում կլուծվի»: Բնակիչները նշում էին նաև, որ Սախկալյանի կատարած անմարդկային քայերի մասին տեղեկացրել են նաև Վաղարշապատի ոստիկանություն և դատախազություն, սակայն այնտեղից պատասխանել են, որ կրիմինալ ոչինչ չկա: Այսինքն՝ եթե Սախկալյանի մեղքով մի ամբողջ սերունդ՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ 21-րդ դարում մթության մեջ են գիշերում, երեխաները մոմի լույսի տակ են դասապատրաստում անում, ապա ասում են՝ կրիմինալ չկա: Ինչ է՝ կրիմինալը պոզով պոչո՞վ է լինում: «Երևի ոգևորված, որ իրեն ժամանակին տվել են Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում, իր խակ ուղեղով մտածում է՝ մեզ տանի մութ ու ցուրտ տարիներ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր