1432 դիտում
15:39 23-12-2016
Ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Քաղաքացիների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 22-ից 24-ը ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի (Օմբուդսման) աշխատակազմի ներկայացուցիչները:
Այցի հիմնական նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Հայաստանում ազգային կանխարգելման մեխանիզմի, գործունեության ուսումնասիրությունը եւ երկու ինստիտուտների միջեւ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում մի շարք քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Սերբիայի պատվիրակության ներկայացուցիչները, ընդգծելով իրենց ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի օրինակը, ցանկություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:
Առավել համապարփակ ուսումնասիրության համար հյուրերը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր: Նախատեսվում է նաեւ այցելություն «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:
Նմանատիպ նյութեր
2732 դիտում
17:18 15-09-2017
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փաստահավաք աշխատանք են իրականացրել Տավուշում
6422 դիտում
13:41 22-04-2018
Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության բաժիններում
Այս բաժնից
703 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
778 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա