2226 դիտում
23:04 23-12-2016
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այցելել է Քիշնև՝ Մոլդովայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով
Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնև էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Իգոր Դոդոնի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը Մոլդովայի Նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Վստահություն արտահայտվեց, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
22:36 11-12-2019
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը
3499 դիտում
19:15 22-02-2020
ԱԺ փոխնախագահը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը
9960 դիտում
22:17 23-06-2017
ԱԳ նախարար Նալբանդյանը մասնակցեց Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
Այս բաժնից
418 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
442 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են