211652_close_icon
views-count3568 դիտում article-date 19:15 22-02-2020

ԱԺ փոխնախագահը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը: «Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր