7573 դիտում
18:09 25-12-2016
Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ը հայտարարել է համազգային սգո օր
Ինչպես հաղորդում է Ria.ru լրատվական գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ը, հայտարարել է համազգային սգո օր։
Նա նաև ավելացրել է, որ ամեն ինչ արվելու է՝ պարզելու համար ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Սև ծովում կործանվել է Սոչիի օդանավակայանից Սիրիա մեկնող Tу-154 օդանավը, որում գտնվել է 93 ուղևոր, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9 ռուսաստանյան լրագրող և մեծ մասը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին շնորհավորելու Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը։
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
17:40 23-03-2024
Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր
1881 դիտում
19:46 09-07-2020
Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել
Այս բաժնից
5189 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով
5200 դիտում
10:56 09-01-2025
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել
1663 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան