42161 դիտում
19:58 25-12-2016
Մինչ ԱԺ պատգամավորը խոստանում է լուսավոր ապագա, Վանաձորի քաղաքապետը «ասլան կտրելով» սկսել է կերտել վանաձորցու լուսավոր ապագան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ գլխավոր եղևնու լույսերի վառման հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին բազմաթիվ վանաձորցիներ՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։
Շնորհավորական իր խոսքում քաղաքապետ Մ․ Ասլանյանը բարօրություն ու հաջողություն մաղթեց վանաձորցիներին ու ողջ հայությանը, իսկ հետո Ձմեռ պապն ու հավաքվածները հետհաշվարկ կատարեցին, որին էլ հաջորդեց գլխավոր եղևնու լույսերի վառումը:
Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ: Հատկանշական է, որ այս տարի Հայքի հրապարակը առավել քան գեղեցիկ է զարդարված՝ լուսային դեկորներով ու բազմաթիվ աքսեսուարներով: Իսկ վանաձորցիներն էլ կատակում էին ասելով․
Մինչ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ Հայաստանը սարքելու է լուսավոր, քաղաքապետ Մ․ Ասլանյանը «ասլան կտրելով» Հայքի հրապարակից սկսել է Վանաձորի լուսավոր ապագան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+