211652_close_icon
views-count47496 դիտում article-date 19:01 17-11-2021

Վանաձորի քաղաքապետը «ասլան կտրելու» փոխարեն լավ կանի, բնակիչներիս փրկի «շրջափակումից». ինչո՞ւ է քաղաքապետարանը քար անտարբերություն ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քանի օր է, Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 1-ին շենքի բնակիչները փորձում են հասկանան, թե, ի վերջո, երբ է իրենց կողմից բարձրաձայնված խնդիրը լուծվելու։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր շենքը շահագործման է հանձնվել 1975 թվականին և ըստ նախնական նախագծի՝ այն պետք է ունենար մուտք ու ելք, սակայն շենքի ինչ-որ բնակիչ առանց հարևաններին տեղեկացնելու ու նրանց համաձայնությունը ստանալու՝ իրեն պատկերացրել է «էս սարն իմն է, էս ծառն իմն է» «Չարի վերջի» կերպարում ու ապօրինի կառուցել է ավտոտնակ, ցանկապատել շենքի ելքը, ինչի հետևանքով խոչընդոտվել է բնակիչների բնականոն կյանքը։ Աստված  չանի, եթե արտակարգ դեպք տեղի ունենա։ Փրկարարնեերը կամ շտապօգնության բժիշկները ո՞նց են մոտենալու, ի՞նչ պայմաններում են օգնություն ցուցաբերելու, չգիտենք։

Բազմիցս դիմել ենք ապօրինի կառույցի հեղինակին, սակայն նա մերժում է։ Դիմել ենք Վանաձորի քաղաքապետարան, բայց այնտեղ էլ, ասես, ոչ միայն «ուղտի ականջում են քնել», այլ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ ժամանեն այստեղ ու տեսնեն, թե ինչ վիճակ է տիրում։

Առաջիկայում Վանաձորւմ նույնպես տեղական ինքնակառավարման ընտրություններ են, ու պայքարի մեջ է նաև ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ ինչ-որ դաշինքով։ Էդ դաշինք կազմելու փոխարեն նման ապօրինությունների դեմը թող առնի։ Թողնես, քաղաքապետն ու նրա ենթակաները ուրիշի մոտ «ասլան կտրեն»։ Եթե էդքան սրտացավ եք Վանաձորի համար ու հոգատար՝ բնակիչների նկատմամբ, «ասլան կտրեք» էդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ։ Թե չէ, ընտրությունից ընտրություն գալիս, սարեր եք խոստանում, իսկ հետո հայտնի «Նվագախմբի տղաների» նման՝ «հայդե Փարիզ»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր