211652_close_icon
views-count11033 դիտում article-date 23:09 25-12-2016

Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին՝ «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում

Տիեզերական ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է 1686 թ.։ Գալիլեյին գրած նամակում նա ասում է, որ դեպի Արեգակն ունեցած մոլորակների ձգողականության ուժը հակադարձ համեմատական է նրանց հեռավորության քառակուսուն։ Նույնը կարելի է ասել Լուսնի և Երկրի մասին։ Կա հայտնի լեգենդ այն մասին, որ ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է ծառի ճյուղից ընկնող խնձորին նայելով։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին 1752 թ. հրատարակված «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում։ Ճաշից հետո բացվեց տաք եղանակ և մենք դուրս եկանք այգի և թեյ էինք խմում խնձորենիների ստվերում։ Նա (Նյուտոնն) ինձ ասաց, որ գրավիտացիայի միտքն իր գլխում ծագել է, երբ ճիշտ այսպես նստած է եղել ծառի տակ։ Տեսնելով ծառից հանակարծակի ընկնող խնձորը, նա մտածում է. «Ինչու՞ են խնձորները միշտ ընկնում երկրին ուղղահայաց»։ Գիտնականի արած այս և մյուս հայտնագործություններից շատերը հրապարակվել են դրանք արվելուց 20-40 տարի հետո. Նյուտոնը չէր վազում փառքի ետևից։ 1670 թ. նա գրում է Ջոն Քոլինզին. «Ես փառքի մեջ ոչինչ ցանկալի չեմ տեսնում, եթե նույնիսկ կարողանայի այն վաստակել։ Հնարավոր է, որ դրա շնորհիվ կմեծանար իմ ծանոթների քանակը, սակայն, դա հենց այն բանն է, ինչից ես ամենաշատն եմ խուսափում»։

Նմանատիպ նյութեր