211652_close_icon
views-count11538 դիտում article-date 12:26 26-12-2016

Շնորհաւոր Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետի Տօնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հովանաւորութեամբ և օրհնութեամբ անցեալ տարի՝ Ս. Նիկողայոսի տօնը հռչակուեց նաև Յոպպէի Հայոց Համայնքի Օր և առաջին անգամ սրբի մասունքակիր Աջը՝ Լուսարարապետ Սրբազան Հօր՝ Գերշ. Տ. Սեւան Արք.ի առաջնորդութեամբ և Հայր Բարսեղ Վրդ.ի ձեռամբ բերուեց Յոպպէ: Այս տարի ևս աւանդութիւնը պահպանուեց և Սրբի «Աջը», բերուեց Յոպպէ՝ հաւատացեալների հաւատքի ամրութեան և օրհնութեան համար: Ս. Պատարագին հանդիսապետեց Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեանը, ներկայ էին Դիւանապետ՝ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանը, Երուսաղէմից մի խումբ հայ հաւատացեալներ, համայնքի բազմաթիւ հաւատացեալներ՝ Յոպպէից, Բեերշեվայից, Պետախ Տիկվայից, Քվար Սաբայից և այլ քաղաքներից: Պետախ Տիկվայի Նաիրի միութիւնը, Նոյան Տապան մշակութային Միութիւնը և մեր համայնքի շնորհալի զաւակներից՝ Դաւիթ Գալֆայեանը, Յովնան Մարգարէի պատկերով իր նկարներից նուիրեցին մեր վանքին: Աւարտին տրուեց մատաղ և «Սիրոյ Ճաշ»: Պատարագիչը Յոպպէի Տեսուչ՝ Հոգշ. Տ. Տիրան Աբղ. Յակոբեանն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր