20285 դիտում
14:24 26-12-2016
Կյանքից անժամանակ հեռացել է հանրահայտ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը
Այսօր 52 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ամենահայտնի շախմատիստների մեկը` գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը:
Անաստասյանը Հայաստանի Չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005 թվականներին, վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին՝ 1992, 1994, 1996, 1998, 2000, 2002 թվականներին:
1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր), 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)։
1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը ցավակցում է մեծանուն գրոսմայստերի հարազատներին և մտերիմներին:
Նմանատիպ նյութեր
16226 դիտում
23:16 03-02-2020
Կյանքից անժամանակ հեռացել է ՀԺ-ի երկարամյա աշխատակից Վահե Մամիկոնյանը
11767 դիտում
13:58 09-10-2020
Կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենը
93193 դիտում
14:35 26-11-2021
Կյանքից անժամանակ հեռացել է իսկական հայրենասեր, մեծատառով մարդ Ռոմանոս Ռոմանոսյանը
Այս բաժնից
2521 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2248 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2515 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում