211652_close_icon
views-count11767 դիտում article-date 13:58 09-10-2020

Կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենը

«Շենգավիթ» Բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ , ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը: Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը սգում է սիրելի ղեկավարի անժամանակ մահը և իր խորին ցավակցությունը, վշտակցումը հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին : Անգնահատելի է Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի ավանդը առողջապահական համակարգի բարելավման գործում: Նա երդվել էր անձնվիրաբար ծառայել մարդուն՝ հանուն առողջության պահպանման և մինչև կյանքի վերջին պահը չխախտեց երդումը: Հանգչեք խաղաղությամբ: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին՝ եկեղեցուց»:

Նմանատիպ նյութեր