211652_close_icon
views-count1306 դիտում article-date 15:00 04-03-2014

Մարտի 5-ին Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կանցկացվի արյունատվական բարեգործական ակցիա

Դարձի՛ր մեկի համար արև… ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը մարտի 5-ին՝ ժամը 10:00, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «Ապրենք օգնելով» ծրագրի շրջանակներում կանցկացնեն հերթական ԱՐՅՈՒՆԱՏՎԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ, որին կմասնացեն ՀՀԿ երիտասարդները, ԵՊԼՀ դասախոսներն ու ուսանողները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5 տարի անընդմեջ իրականացվող «Ապրենք օգնելով» ծրագրի նպատակներն են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին սևեռել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ, և խթանել արյան դոնորության զարգացումը Հայաստանում: Ծրագիրն իրականում միջբուհական է և կրելու է շարունակական բնույթ. ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մյուս բուհերի ուսանողական խորհուրդների հետ նույնպես առաջիկայում հանդես կգա նման նախաձեռնությամբ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր