1714 դիտում
15:37 19-11-2018
Մեկնարկել է ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան
Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Մի շարք ուսանողներ և կամավորներ, գիտակցելով դոնոր հանդիսանալու կարևորությունը, ակտիվորեն մասնակցեցին արյուն հանձնելու գործընթացին:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ, և ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Եվ քանի որ հազարավոր հիվանդներ մահանում են համատեղելի դոնորներ չունենալու պատճառով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը յուրաքանչյուր տարի կազմակերպում է դոնորների հավաքագրման ակցիա:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն ևլրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
Միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
18:33 03-02-2014
Չեխ-հայկական համագործակցության շնորհիվ Հայաստանում կկայանա ոսկրածուծի փոխպատվաստման ծառայութունը
800 դիտում
11:41 20-06-2014
Չեխ մասնագետները Երևանում ներկայացրին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»