1629 դիտում
16:41 26-12-2016
ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Ապարանի, Արթիկի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի, Արթիկի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
09:53 04-11-2014
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որոշ շրջաններում ձյուն է տեղում
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը