3095 դիտում
20:58 27-12-2016
ՊԵԿ-ը շարունակում է քայլերը օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ գործունեության պայմաններ ստեղծելու ուղղությամբ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է քայլերը կառավարության կողմից որդեգրած` օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառման, բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղություններով:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով հաստատվել է օրինապահ հարկ վճարող կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը: Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ Կոմիտեի պաշատոնական հավաստումն է:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու նատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով, որից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կստանան սահմանված չափանիշները բավարարող տնտեսվարողները, որոնց ցանկերը կհրապարակվեն հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:
ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է. «Վերոհիշյալ իրավական ակտով լրացուցիչ պարտավորություններ կամ իրավունքները սահմանափակող դրույթներ հարկ վճարողների համար նախատեսված չեն, այլ ընդհակառակը` նախաձեռնությունը նպատակ ունի սահմանելու որոշակի նոր արտոնյալ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար:
Ներկա պահին բարեխիղճ տնտեսվարողների համար քննարկվում են բանկերի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման ընթացակարգերը:
Նախաձեռնությունը կարևոր կլինի ինչպես հարկ վճարողների համար` շրջանառու միջոցները համալրելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավելու, այնպես էլ ներդրողների համար` բիզնես գործընկերներ ընտրելու տեսանկյունից»:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
12:22 25-03-2021
Օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ
3242 դիտում
12:33 25-01-2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»