211652_close_icon
views-count2417 դիտում article-date 20:22 27-12-2016

Երևանի շուրջ 40 հազար փոքրիկներ կստանան ամանորյա նվերներ

Ամանորին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում այս օրերին անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնը խորհրդանշող հեքիաթների բեմադրություններով հագեցած հանդեսներն ավանդույթի համաձայն ուղեկցվում են հաճելի անակնկալով: Միջոցառումները եզրափակվում են Ձմեռ պապի այցով, որի ընթացքում երեխաներին բաժանվում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով:  Նշենք, որ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շուրջ 40 հազար փոքրիկներ կստանան ամանորյա նվեր-փաթեթներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի այլ ծրագրերով ևս հարյուրավոր երեխաներ կստանան անակնկալ նվերներ:

Նմանատիպ նյութեր