2085 դիտում
19:45 27-12-2016
Սիրիայի ընդդիմությունը հերքել է Ասադի ռեժիմի հետ բանակցելու մասին լուրը
Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ իրենց հայտնի չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցությունների մասին, հայտնում է Reuters-ը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Interfax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցություններ են ընթանում։
Բանակցությունների հարցով Սիրիայի ընդդիմության բարձրագույն կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան գործակալությանն ասել է, որ իրենցից ոչ ոք չի մասնակցում այդ բանակցություններին։ «Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հաստատ դրան առնչություն չունի»,- ասել է Սաբրան։
Նմանատիպ նյութեր
2483 դիտում
10:53 23-02-2016
Սիրիայի ընդդիմությունը մերժել է ընտրություններ անցկացնելու մասին Ասադի առաջարկը
1141 դիտում
09:33 04-12-2014
McDonald՝s-ը հերքել է գների բարձրացման մասին լուրը
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին