211652_close_icon
views-count2483 դիտում article-date 10:53 23-02-2016

Սիրիայի ընդդիմությունը մերժել է ընտրություններ անցկացնելու մասին Ասադի առաջարկը

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկին, հաղորդում է Tass-ը: Բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիյադ Նաասան Աղան հայտարարել է, որ հնարավոր չի լինի երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնել, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ Ասադի այդ քայլը խոսում է այն մասին, որ նա չի մտածում հրադադարի մասին: Ասադի հրամանագրով՝ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այս տարվա ապրիլի 13-ին: Հրամանագիրը Սիրիայի նախագահը ստորագրել է երեկ՝ փետրվարի 22-ին: Սիրիայի ժողովուրդը պետք է ընտրի Ազգային խորհուրդ, որի կազմ կմտնեն 250 պատգամավորներ: Վերջիններիս ընտրությունը պետք է անցկացվի համընդհանուր, ուղիղ և գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր