13331 դիտում
19:49 28-12-2016
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. քարաթափման պատճառով 2 գյուղ ամբողջովին հոսանքազրկվել է. դեպքի վայր են ժամանում մարզպետն ու տեղի փրկարարական վարչության պետը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով նշված գյուղերը ամբողջովին հոսանքազրկվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը այն է, որ քարաթափման հետևանքով վնասվել են մի քանի էլեկտրասյուներ:
Այս պահին գյուղ են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Իրավիճակի մասին տեղեկացվել է նաև Վայց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ում կարգադրությամբ քարաթափման վայր են ժամանում մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները:
Մարզպետի կարգադությամբ առաջնային պետք է լուծվի էլեկրամատակարարման վերականգնումը, իսկ այն կատարելու համար մարզի էլեկտրացանցի աշխատակիցներն էլ են ժամանում նշված վայր:
Նմանատիպ նյութեր
50452 դիտում
17:33 29-03-2018
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզի Վայքի դատարանում. ժամանել է մարզային փրկարարական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ