9435 դիտում
16:03 30-12-2016
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ:
Կոմիտեի ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել սպայակազմի և զինվորների կենցաղային պայմաններին, մարտական հագեցվածությանը, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Վարդան Հարությունյանը մասնակցել է նաև Ամանորի առթիվ զորամասում կազմակերպված զինվորների խրախուսման միջոցառմանը:
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում միշտ եղել է Հայոց բանակի կողքին և հետագայում նույնպես կշարունակի ցուցաբերել աջակցություն: Վարդան Հարությունյանը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, կարևորել է զինվորի մեծ դերը Հայրենիքի պաշտպանության գործում. «2016 թվականը եղել է բարդ տարի. ապրիլյան պատերազմում հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բարձր է մարտական ոգին և միշտ պատրաստ է արժանի հարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Ուժ, կորով, տոկունություն և խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայրենիքի պաշտպաններին»:
[b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
11509 դիտում
21:37 28-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3559 դիտում
15:21 30-12-2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին. Aysor.am
1530 դիտում
17:14 29-12-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
Այս բաժնից
646 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
904 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է