211652_close_icon
views-count20828 դիտում article-date 14:25 31-12-2016

Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները՝ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 31-ին անցկացվում է ԵԿՄ վարչության ընդլայնված տոնական նիստը։ Այս տարին եւս բացառություն չէր։ Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները, վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին։ Ներկայացվեց, որ 2016-ին Երկրապահը արդյունավետ մասնակցել է թշնամու պարտադրած ապրիլյան պատերազմին։ ԵԿՄ պատվիրակություններն, ի դեպ, շարունակաբար լինում են առաջնագծում, մարտական հենակետերում։ 2016-ն արդյունավետ է եղել պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Դրանց շնորհիվ այսօր արդեն 25 000-ից ավելի պատանի երկրապահներ կան։ Տարեվերջյան ամփոփիչ նիստն անցկացվում է ավանդական հայկական աղուհացի սեղանի շուրջ։ Ներկաները հոտնկայս շնրհավորում են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ բոլոր հերոս նահատակների Ամանորը։ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը մաղթեց բոլոր երկրապահների, աշխարհասփյուռ հայ ազգի ընտանիքներին առողջություն, երջանկություն, հաջողություններ, խաղաղություն։ Զորավարը կարեւոր համարեց, որ 2017-ին էլ շարունակվեն բոլոր երկրապահական հայրենասիրական ծրագրերը։ Այնուհետեւ բոլոր ներկաներն այցելեցին Եռաբլուր՝ խոնարհվելու քաջ հայորդիների շիրիմներին։ Նմանատիպ արարողություններ այսօր անցկացվում են Հանրապետության բոլոր պանթեոններում, եղբայրական գերեզմաններում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 367+
367+

Նմանատիպ նյութեր