100471 դիտում
11:01 02-01-2017
Ողբերգական դեպք Երևանում. «Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված N զորամասի շտաբի պետի տեղակալի դին
Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Քոչարյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև դատական բժիշկը։
Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Հաբեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես շտաբի պետի տեղակալ։ Կոչումով մայոր էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
113686 դիտում
09:17 26-04-2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին