5508 դիտում
13:31 02-01-2017
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ ավտոճանապարհներին մերկասառույց կա, Թալինում և Չարենցավանում առկա է մառախուղ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
09:55 06-12-2018
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար
Այս բաժնից
1654 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1036 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան