211652_close_icon
views-count12911 դիտում article-date 18:25 02-01-2017

Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր