29102 դիտում
14:59 04-01-2017
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Grand Cherokee-ն ու Mitsubishi-ին, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի Իսահակյան1 փողոցի բնակիչ, 44-ամյա Արթուր Քյափանակցյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 CF 267 համարանիշի եւ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 38-ամյա Գասպար Սուքիասյանի վարած Mitsubishi մակնիշի 34 NN 203 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ա. Քյափանակցյանի ուղեւոր, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 37-ամյա Ալբերտ Կուզաչուկը եւ Գ. Սուքիասյանի ուղեւորներ, համագյուղացիներ, 14-ամյա Սիմոն Սուքիասյանը, 12-ամյա Սերոբ Եսայանը եւ 38-ամյա Սարգիս Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թովմասյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Ս. Սուքիասյանը եւ Ս. Եսայանը սովորում են Հովտաշատի միջնակարգ դպրոցում։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
63611 դիտում
16:10 03-01-2018
Տաշիր քաղաքում բախվել են «Mitsubishi Pajero»-ն, ՎԱԶ-21144-ն ու «Jeep Grand Cherokee»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ