39790 դիտում
21:32 06-01-2017
Հրդեհ՝ Քանաքեռ-Զեյթունի բարձրահարկ շենքում. ժամանել է 2 մարտական հաշվարկ. վիրավորի առողջական վիճակը միջին ծանրության է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնեի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, բնակիչները տեղի ուժերով մարել են 36-րդ բնակարանի հյուրասենյակում առաջացած կրակը:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա Էմիլ Աբրահամյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Բնակարանը պատկանում է Լարետա Աբրահամյանին, իսկ հրդեհի հետ այրվել է հյուրասենյակի կահույքը մասամբ և ջերմահարվել է հեռուստացույցը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
11:25 03-08-2014
Թունավորված քաղաքացու առողջական վիճակը միջին ծանրության է
2881 դիտում
19:55 14-02-2016
Թունավորում Վանաձոր քաղաքում. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1638 դիտում
09:27 29-02-2016
Թունավորման դեպք` Վանաձորում. տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության