211652_close_icon
views-count68318 դիտում article-date 21:56 06-01-2017

«Համով Զառան» ձեզ ավելի շուտ կթաղի. կեղծ լուրերով դիտումներ չեք հավաքի, վերջում ավանակի նման «զռալու եք»

Արդեն 2 օր է՝ սոցիալական ցանցերով «Ցավալի լուր» վերնագրով, իրականության հետ որևէ կապ չունեցեղ տեղեկություն է տարածվում ինչ-որ վիրուսակիր կայքի միջոցով , թե, իբրև, սիրված դերասան ու հարղորդավար, ժողովրդի կողմից «Համով Զառա» անունը ստացած Զառա Արամյանը մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Զ. Արամյանը ողջ-առողջ շնորհավորեց հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, իսկ նման ստահոդ տեղեկություններին հումորով է վերաբերվում: Ու ինչքան էլ նման վիրուսակիր սոցիալական ցանցեր փորձեն այդ ձևով դիտումներ հավաքել, միևնույն է՝ նրանք տեղում դոփելու են ու վերջում ավանակի նման «զռալու են»:

Նմանատիպ նյութեր