211652_close_icon
views-count581556 դիտում article-date 14:05 07-01-2017

Կրակոցներ Գավառ քաղաքում. սպանվել է հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների քեռու տղան, ում հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա են կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է ատրճանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է սպանված Հ. Հակոբյանին։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, ով ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։ Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից Գավառ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազ Սամվել Մնացականյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։ [b]Սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0011135001483804318781764.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր