211652_close_icon
views-count22829 դիտում article-date 18:35 07-01-2017

Թայվանում պատմության մեջ նմանը չունեցող հուղարկավորություն է տեղի ունեցել, որին 50 մերկապարուհի է հրավիրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թայվանի Չիաի քաղաքում հունվարի 3-ին տեղի է ունեցել քաղաքական գործիչ Թունգ Սիանի հուղարկավորությունը, որը տարբերվել է սովորական հուղարկավորություններից, հաղորդում է BBC-ն։ Բանն այն է, որ քաղաքական գործչի թաղմանը հրավիրել են 50 մերկապարուհիների։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են թաղմանը մասնակից ավտոմեքենաների թափքի վրա պարում մերկապարուհիները։ Մահացածի ընտանիքը պարզաբանել է, որ Թունգ Սիանը շատ ուրախ ու կենսասեր մարդ էր և սիրում էր կյանքի հաճույքներից օգտվել, և իրենք վերջինի հուղարկավորությանը մերկապարուհիների հրավիրելով՝ փորձել են ըստ արժանվույն ճանապարհել նրան հանդերձյալ աշխարհ։ Հնչել է բարձր երաժշտություն, թաղմանը տարբեր գույների Ջիպեր են եղել, թմբկահարներ, դերասաններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր