211652_close_icon
views-count11581 դիտում article-date 23:23 07-01-2017

Արքայադուստր Դիանայի անձնական նամակներից 6-ը աճուրդի կհանվի

Բրիտանական «The Evening Standard» թերթը գրել է, որ արքայադուստր Դիանայի անձնական նամակները, որոնք նա հասցեագրել էր Բուքինգեմյան պալատի նախկին ավագ ծառայապետին, վաճառքի կհանվեն աճուրդում։ Նամակները Սիրիլ Դիքմանին Դիանան գրել էր 1980-90-ականներին։ Օրինակ, նրանցից մեկում արաքայադուստրը նկարագրում է, թե ինչպես է կրտսեր եղբոր՝ Հարրիի ծնվելուց հետո ավագ եղբայրը՝ Ուիլյամը, հոգում, գրկում ու համբուրում նրան։ Աճուրդի կհանվի 6 նամակ։

Նմանատիպ նյութեր