ՕՐՎԱ ԿԱԴՐԸ․ Գեղարքունիքի մարզում Ձմեռ պապին դարձել է ձկնավաճառ՝ մարդկանց հրավիրելով իր դուքան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնի սիրված ու ճանաչված ֆիլմում՝ բազազ Արտեմը Գիքորին ստիպում էր, որպեսզի կանգնի իր դուքանի մոտ և հաճախորդներին ներս հրավիրելու համար անընդհատ «էստի համեցեք, էստի համեցեք․․․» ասի։
Այս օրերին Երևան-Գավառ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում հնարամիտ գյուղացին, որպեսզի կարողանա հաճախորդներ գրավել, մայրուղու վրա որպես «պատանդ» պահում է Ձմեռ պապին, ով կատարում է «էստի համեցեք»-ի դեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի