211652_close_icon
views-count6338 դիտում article-date 10:00 09-01-2017

Նոր բախումներ Բրազիլիայի բանտերից մեկում. զոհերից երեքը գլխատվել են

Առնվազն 4 կալանավոր է մահացել Բրազիլիայի Մանուս քաղաքի «Վիդալ Պեսսոն» բանտում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Ինչպես փոխանցում է BBC-ն, բախումները տեղի են ունեցել երկու հակամարտող խմբերի միջև։ Ամազոնասի նահանգային իշխանությունները հայտնել են, որ զոհերից երեքը գլխատվել են, մեկը՝ խեղդամահ արվել։ Ընդհանուր հաշվով՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում Բրազիլիայի տարբեր բանտերում բախումների հետևանքով մահացել է մոտ 100 բանատարկյալ։ Նշենք, որ այդ երկիրն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում բանտարկյալների թվով ԱՄՆ-ից, Չինաստանից ու Ռուսաստանից հետո։ Երկրի բանտերում մոտ 600.000 բանտարկյալ կա։

Նմանատիպ նյութեր