211652_close_icon
views-count2532 դիտում article-date 11:16 17-08-2017

Բախումներ՝ Վենեսուելայի բանտերից մեկում. կա 37 զոհ

Վենեսուելայի անվտանգության ծառայության ուժերը Ամասոնաս նահանգի Պուերտո-Այակուչո քաղաքի բանտում օպերացիա են անցկացրել, ինչի ժամանակ բախումներ են տեղի ունեցել կալանավորների հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բախումների հետևանքով մահացել է 37 դատապարտյալ։ Քաղխորհրդի անդամներից Խոսե Մեխիասը հայտարարել է, որ իշխանությունները փորձել են բանտի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել, ինչը երկար ժամանակ է՝ վերացել էր և ստիպված են եղել դիմակայել ապստամբներին։ «Տեղի է ունեցել բախում»,-ասել է նահանգապետ Լիբորիո Գարուլան։ Ինչպես նշում է գործակալությունը, երկրում կա անվտանգության պահակների պակաս և կարգուկանոն հաստատելու համար հաճախ են անվտանգության ուժերը նման միջոցառումներ անցկացնում։

Նմանատիպ նյութեր