211652_close_icon
views-count6373 դիտում article-date 10:14 17-10-2016

Բրազիլիայի բանտերից մեկում բախումներ են տեղի ունեցել. կան գլխատվածներ

Առնվազն 25 մարդ է մահացել Բրազիլիայի հյուսիսում գտնվող բանտերից մեկում տեղի ունեցած զանգվածային բախման հետևանքով, հաղորդում է BBC-ն։ Բախումը տեղի է ունեցել 2 խմբավորումների միջև։ Ոստիկանության տվյալներով՝ 7 մարդ գլխատվել է, ևս 6-ը՝ կենդանի այրվել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, Ռոռայմա նահանգի Բոա-Վիստա քաղաքի բանտում։ Բանտարկյալների մի խումբ ներխուժել է մեկ այլ բանտարկյալներ խուցը, որտեղ և տեղի է ունեցել ողբերգությունը։ Միջադեպի ժամանակ պատանդ է վերցվել մոտ 100 մարդ։ Ավելի ուշ պատանդները ազատ են արձակվել։ Ականատեսները պատմել են, որ հարձակվողների ձեռքին եղել են դանակներ ու փայտյա մահակներ։ Բանտում, ընդհանուր հաշվով, կա 1400 կալանավոր, սակայն այն նախատեսված է 740 կալանավորի համար։

Նմանատիպ նյութեր