5177 դիտում
14:08 09-01-2017
Դամասկոսի 5 մլն բնակիչ 3 շաբաթ է՝ առանց խմելու ջրի է մնացել. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները արդեն 3 շաբաթ է, ինչ Դամասկոսի բնակչությանը առանց խմելու ջրի են թողել, հաղորդում է SANA գործակալությունը։
«Այս պահին ահաբեկիչները զավթել են խմելու ջրի հիմնական աղբյուրը, որը սնուցում է Դամասկոսը, և 5 մլն մարդ 3 շաբաթ է՝ մնացել է առանց խմելու ջրի։ Սիրիական բանակի խնդիրն է՝ ազատագրել այդ տարածքը, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչներին խեղդել մայրաքաղաքը»,-ասել է Ասադը։
Նա նաև հաստատել է Աստանայում հունվարի 23-ին նախատեսված բանակցություններին մասնակցելու իր ցանկությունը, որի ժամանակ կարող է բարձրացվել Սիրիայի Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը։
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
10:09 03-08-2014
ԱՄՆ-ում ավելի քանի 400 հազար բնակիչ է մնացել առանց խմելու ջրի
1278 դիտում
22:50 10-05-2014
Հալեպում 2,5 մլն բնակիչ 1 շաբաթ է՝ զրկված է խմելու ջրից
Այս բաժնից
799 դիտում
13:16 27-10-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
580 դիտում
12:50 27-10-2024
Իրանը չպետք է սխալվի և պատասխանի Իսրայելի հարվածներին. Պենտագոն
913 դիտում
12:30 27-10-2024
Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե