4943 դիտում
18:38 09-01-2017
Չինական Նոր տարվա կապակցությամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգ
ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցությամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը:
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտական, գործիքային կատարումներ:
Նմանատիպ նյութեր
17133 դիտում
22:54 17-05-2015
Վանաձորում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6391 դիտում
14:53 05-06-2015
Երգի-պարի պետական անսամբլի 26-ամյա պարուհուն տարել են հյուրանոց եւ բռնաբարել
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում