Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է Լոս Անջելեսում. «Ժառանգությունը» տրոհման եզրին է. «Ժամանակ».
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք՝ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ, սակայն, փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան։
Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։ Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահին Բախշյանը, մեր տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]