12573 դիտում
09:49 10-01-2017
Կարեն Կարապետյանը հրաժարվել է կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։
Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն Է հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի: Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձևաչափը։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
21:46 30-07-2014
«Բարսելոնա»-ն հրաժարվել է Ագգերին ձեռք բերելու մտքից
811 դիտում
14:02 13-03-2015
Իսլանդիան հրաժարվել է Եվրամիությանն անդամակցելու մտքից
1013 դիտում
16:44 22-06-2015
Կորեան մտադիր չէ հրաժարվել Սեուլում ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գրասենյակ բացելու մտքից
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են